Սաուդյան Արաբիայում հորդառատ անձրևների պատճառով հեղեղվել են Մեքքա և Մադինա քաղաքները։
Հորդառատ անձրև է տեղացել նաև Ջիդդայում, որն անվանում են Սաուդյան Արաբիայի տնտեսական մայրաքաղաքը: Հորդառատ անձրևից վնասվել են քաղաքների միջև ընկած ճանապարհները, տուժել են բազմաթիվ վարորդներ։
Ջրհեղեղը վնասներ է հասցրել մահմեդականների սրբազան Մեքքա և Մեդինա քաղաքներին, դատելով հրապարակված տեսանյութից՝ շատ ուխտավորներ այնտեղ են մնացել նույնիսկ անձրևի ժամանակ։ Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ անձրևները երկրի որոշ շրջաններում կպահպանվեն մինչև չորեքշաբթի: