Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հրամայել է ուժեղացնել որոնողափրկարարական աշխատանքները Տիբեթի երկրաշարժից հետո։
«Անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու և զոհերը նվազագույնի հասցնելու համար», - ասել է ՉԺՀ նախագահը։
Երկրաշարժի էպիկենտրոնից 20 կիլոմետր շառավղով գտնվում են 3 քաղաք և 27 գյուղ, որտեղ բնակվում է մոտ 6,9 հազար մարդ։
Երկրաշարժից հետո սեյսմոլոգները գրանցել են 49 հետցնցում, Չինաստանի իշխանությունները փակել են Էվերեստը զբոսաշրջիկների և լեռնագնացների համար։
Հաղորդվում է, որ առնվազն 53 մարդ Է զոհվել Չինաստանի արևմուտքում և Նեպալում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով: Ցնցումները զգացվել են նաև Նեպալում, Բութանում և Հյուսիսային Հնդկաստանում: Չի բացառվում, որ զոհերի թիվն ավելանա։