Հեսսեն նահանգի Ռիմբախ քաղաքում, այսօր առավոտյան, տղամարդը ներխուժել է տեղական բանկի մասնաճյուղ և մեկ հոգու պատանդ վերցրել. հայտնել է ոստիկանությունը։
Բանկի շրջակայքը շրջափակվել է: Ավելի ուշ տղամարդը ձերբակալվել է։
«Ոստիկանական գործողությունն ավարտվել է։ Մենք ձերբակալել ենք հանցագործին», - ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Պատանդ վերցված քաղաքացին գտնվում է ոստիկանության պաշտպանության ներքո։