Միջազգային

Պուտինը ցավակցել է Սի Ցզինպինին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ ՝ Տիբեթի ինքնավար շրջանում տեղի ունեցած երկրաշարժի ողբերգական հետևանքների կապակցությամբ. համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում:

Պուտինը հավելել է, որ կիսում է նրանց վիշտը, որոնք բնական աղետի հետևանքով կորցրել են իրենց հարազատներին։ Նա հույս է հայտնել, որ բոլոր տուժածները շուտափույթ ապաքինում կստանան:

Հիշեցնենք, որ Տիբեթում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 95-ի, 130 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։