Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկուշաբթի հետևել է միջին և մեծ հեռահարության նոր հիպերձայնային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկմանը: Այս մասին հայտնել Է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։
Հրթիռն արձակվել է Փհենյանի ծայրամասերից և անցել մոտ 1500 կմ՝ ձայնի արագությունից 12 անգամ ավելի արագ, հասնելով գրեթե 100 կմ բարձրության, ապա իջել է 42,5 կմ-ի բարձրություն՝ ճշգրիտ հարվածելով օվկիանոսում գտնվող թիրախին:
Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հրթիռը կարող է «արդյունավետորեն ճեղքել ցանկացած խիտ պաշտպանական պատնեշ և լուրջ ռազմական հարված հասցնել հակառակորդին»: