Միջազգային

Հութիները Կարմիր ծովում կրկին հարվածել են ԱՄՆ ավիակրին

Եմենում Իրանի աջակցությամբ գործող «Անսարուլլա» (հութիներ) շարժման ապստամբները հայտարարել են, որ Կարմիր ծովում հարվածներ են հասցրել ամերիկյան «Հարի Թրումեն» ավիակրի ուղղությամբ:

Հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարին հայտնել է, որ ամերիկյան ավիակիրը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կողմից:

Նա պնդում է, որ հարձակումներն իրականացվել են այն պահին, երբ ԱՄՆ-ն պատրաստվում էր Եմենի ուղղությամբ խոշոր օդային հարվածներ իրականացնել:

Սերին հայտարարել է, որ «իրենք կանխել են ԱՄՆ-ի կողմից Եմենի դեմ ծրագրված հարվածները»՝ հավելելով, որ ցերեկային ժամերին հութիները նաև անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Իսրայելի Յաֆֆա և Աշկելոն շրջանների վրա: