ԱՄՆ Կոնգրեսը՝ փոխնախագահ Քամալա Հարիսի նախագահությամբ, հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթել է Դոնալդ Թրամփը:
Չորս տարի առաջ, երբ Կոնգրեսը հավաստեց Ջո Բայդենի հաղթանակը, այն ժամանակ պարտված Թրամփի կողմնակիցները գրոհեցին Կապիտոլիումի վրա։ Սովորաբար ձայների հավաստագրման ընթացակարգը զուտ ձևականություն է, սակայն չորս տարի առաջ Վաշինգտոնում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով այս տարի ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Հեռացող նախագահ Ջո Բայդենը խոստացել է կանխել 2021 թվականի հունվարի 6-ի իրադարձությունների կրկնությունը։
ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ գործող փոխնախագահը պետք է լինի Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստի պաշտոնական նախագահը ՝ ընտրական ձայները հավաստագրելու համար: Այս անգամ այդ դերը բաժին է հասել Քամալա Հարիսին, որը 2024 թվականի նոյեմբերին նախագահական ընտրություններում պարտվել էր Դոնալդ Թրամփին։
Արարողությունն անցել է կանոնակարգված և առանց միջադեպերի. գրում է BBC-ն։