Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ֆրանսիայի նախագահին խորհուրդ է տվել հետևել Ուկրաինային, որն Արևմուտքի երկրները հասցրել են ոչնչացման:
«Ես խոսում եմ իրական խնդրի մասին։ Ես չեմ կարող մեկնաբանել սուտը։ Ես մեկնաբանում եմ այն խնդիրը, որի առջև այսօր բոլորը կանգնած են՝ ոչնչացված Ուկրաինան»,– ասել է Կոբախիձեն՝ պատասխանելով Վրաստանի ընտրությունների հետ կապված Մակրոնի հայտարարությունների մասին հարցին:
Հիշեցնենք՝ Մակրոնը հունվարի 6-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը «շատ ավելի ագրեսիվ» է դարձել իր հարևանների նկատմամբ և որպես օրինակ բերել 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները, նշելով, թե Մոսկվան փորձել է ապակայունացնել ընտրական գործընթացը Վրաստանում: