Միջազգային

Դանիան Թրամփի հայտարարությունների ֆոնին փոխել է զինանշանը

Թրամփի հայտարարությունների ֆոնին, թե ԱՄՆ-ն ցանկանում է գնել Գրենլանդիան, Դանիայի զինանշանը փոխվել է. հաղորդում է The Guardian-ը։

500 տարի երկրի զինանշանի վրա եղել է երեք թագ։

Դեկտեմբերի վերջին Դանիայի թագավոր Ֆրեդերիկը որոշել է փոխել երկրի զինանշանը՝ կարևորելով Ֆարերյան կղզիների և Գրենլանդիայի խորհրդանիշները․ շրջաններ, որոնք Կոպենհագենը մտադիր է պահել իր վերահսկողության տակ։