Միջազգային

Դոնալդ Թրամփ կրտսերն այսօր կժամանի Գրենլանդիա. Danmarks radio

ԱՄՆ նորընտիր նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, հունվարի 7-ին կժամանի Գրենլանդիա: Այս մասին հայտնում է Danmarks radio-ն։

Թրամփ կրտսերն ուղևորության ընթացքում չի նախատեսում հանդիպումներ անցկացնել Գրենլանդիայի կառավարության անդամների հետ:

Իր հերթին, Գրենլանդիայի հանրային հեռուստառադիոալիքը՝ KNR - ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ Թրամփ կրտսերը պետք է հանդիպի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Էրիկ Յենսենի հետ, որը Դոնալդ Թրամփ ավագին հրավիրել է այցելել Գրենլանդիա:

Ինչպես նշում է KNR-ը, Թրամփի որդու այցը տեղի է ունենում Գրենլանդիայի ապագայի վերաբերյալ ինտենսիվ քաղաքական քննարկումների ֆոնին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին Թրամփը հայտարարել էր, որ Դանիայի կազմի մեջ մտնող Գրենլանդիան պետք է դառնա ԱՄՆ-ի տարածք: ԱՄՆ նախագահը նշել է, որ Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը «բացարձակ անհրաժեշտություն է»: