Միջազգային

ԱՄՆ-ում ավելի քան 2300 չվերթ է չեղարկվել

Առնվազն հինգ մարդ Է զոհվել ԱՄՆ տարածքում ձմեռային փոթորկի հետևանքով. հայտնում է BBC-ն։ 

Փոթորկի հետևանքով փակվել են դպրոցներ, ճանապարհներին քաոս է, մի շարք վայրերում էլեկտրաէներգիան անջատված է։ ԱՄՆ-ի յոթ նահանգում՝ Մերիլենդ, Վիրջինիա, Արևմտյան Վիրջինիա, Կանզաս, Միսուրի, Կենտուկի և Արկանզաս, արտակարգ դրություն է հայտարարվել:

Չեղարկվել է ավելի քան 2300 ավիաչվերթ, հաղորդվում է նաև եղանակային ծայրահեղ պայմանների պատճառով մոտ 9000 չվերթի ուշացման մասին։

Power-ի տվյալներով՝ երկուշաբթի երեկոյան ավելի քան 200 հազար մարդ առանց Էլեկտրականության է մնացել։

Ազգային օդերևութաբանական ծառայությունը կանխատեսում է, որ երեքշաբթի ԱՄՆ-ի հյուսիս-արևելքի մեծ մասում ձյունն ու ձնախառն անձրևը կպահպանվեն։

Սպասվում է, որ արկտիկական ցուրտ օդը կպահպանի երկրի մեծ մասում  սառնամանիքը ևս մի քանի շաբաթ: