Առնվազն հինգ մարդ Է զոհվել ԱՄՆ տարածքում ձմեռային փոթորկի հետևանքով. հայտնում է BBC-ն։
Փոթորկի հետևանքով փակվել են դպրոցներ, ճանապարհներին քաոս է, մի շարք վայրերում էլեկտրաէներգիան անջատված է։ ԱՄՆ-ի յոթ նահանգում՝ Մերիլենդ, Վիրջինիա, Արևմտյան Վիրջինիա, Կանզաս, Միսուրի, Կենտուկի և Արկանզաս, արտակարգ դրություն է հայտարարվել:
Չեղարկվել է ավելի քան 2300 ավիաչվերթ, հաղորդվում է նաև եղանակային ծայրահեղ պայմանների պատճառով մոտ 9000 չվերթի ուշացման մասին։
Power-ի տվյալներով՝ երկուշաբթի երեկոյան ավելի քան 200 հազար մարդ առանց Էլեկտրականության է մնացել։
Ազգային օդերևութաբանական ծառայությունը կանխատեսում է, որ երեքշաբթի ԱՄՆ-ի հյուսիս-արևելքի մեծ մասում ձյունն ու ձնախառն անձրևը կպահպանվեն։
Սպասվում է, որ արկտիկական ցուրտ օդը կպահպանի երկրի մեծ մասում սառնամանիքը ևս մի քանի շաբաթ: