Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2025 թվականին կառավարության առաջին նիստի ավարտից հետո հանդես է եկել հայտարարությամբ:
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան երբեք չի համաձայնի Սիրիայի կազմալուծման և նրա ունիտար կառուցվածքի խախտման հետ:
«Եթե այս առումով ռիսկեր լինեն, Թուրքիան արագ անհրաժեշտ քայլեր կձեռնարկի», - հավելել է նա:
Էրդողանը զգուշացրել է ահաբեկչական կազմակերպություններին և նրանց հովանավորներին․
«Միակ ճակատագիրը, որը սպասում է նրանց, ովքեր նախընտրում են ահաբեկչությունը և բռնությունը, թաղումն է՝ իրենց զենքի հետ միասին: Մենք անպայման կհասնենք մեր նպատակին՝ Թուրքիա առանց ահաբեկչության», - հավելել է Էրդողանը: