Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միլիարդատեր Իլոն Մասկին մեղադրել է «նոր ռեակցիոն ինտերնացիոնալին» աջակցելու և հատկապես Գերմանիայում ընտրություններին միջամտելու մեջ։
Մակրոնը նշել է, որ եթե տասը տարի առաջ ասեին, որ աշխարհի մեծագույն սոցիալական ցանցերից մեկի սեփականատերը կաջակցի ծայրահեղ աջ գաղափարներին և կմիջամտի ընտրություններին, այդ թվում՝ Գերմանիայում, ոչ ոք չէր հավատա։
Ֆրանսիայի նախագահը նաև ընդգծել է, որ 2016-2020 թվականներին Ֆրանսիան կարողացել է աշխատել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, չնայած կլիմայի փոփոխության և միջազգային կարգի շուրջ տարաձայնություններին։ Մակրոնը նշել է, որ պետք է իմանալ, թե ինչպես համագործակցել այն ընտրության հետ, որը կատարել է ամերիկացի ժողովուրդը։