Միջազգային

Հայտնի է ԼՂ նախկին ղեկավարների դատավարության օրը

ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով դատական կոլեգիայի անդամ Անար Ռզաևին:

Նրա խոսքով՝ այդ օրը կորոշվի դատական լսումը տեղի կունենա փակ, թե բաց ձևաչափով։ Չի բացառվում, որ գործընթացի որոշ հատվածներ քննարկվեն փակ դռների հետևում։ Բացի այդ, հարցում է ուղարկվել Ադրբեջանի փաստաբանների կոլեգիա՝ փաստաբանների նշանակման համար, որոնք դատարանում կպաշտպանեն ԼՂ նախկին ղեկավարների շահերը:

Գործը քննվելու է Բաքվի ռազմական դատարանում, իսկ դատավորը լինելու է Զեյնալ Աղաևը։

Այս գործով մեղադրյալի աթոռին 15 հոգի է, նրանց մեղադրանք է առաջադրվել 2548 դրվագով։