ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կուման հետաձգել է իր այցը Վրաստան: «Մանրակրկիտ քննարկումից հետո ես որոշեցի հետաձգել այցս Վրաստան, մինչև այն պահը, երբ ԵԱՀԿ ԽՎ-ի մասնակցությունն առավել արդյունավետ կլինի։ Մենք պատրաստ ենք լսել բոլոր կողմերին և աջակցություն առաջարկել ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների իրականացման գործում»,- ասել է նա:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կումայի պատվիրակության այցը Թբիլիսի նախատեսված էր հունվարի 8-10-ը: