Միջազգային

ԱՄՆ մի քանի նահանգներում ձմեռային ուժեղ փոթորիկ է

ԱՄՆ մի քանի նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել հզոր ձմեռային փոթորկի պատճառով։

Փոթորիկը շարժվում է դեպի Ատլանտյան օվկիանոս, և Վաշինգտոնում սպասվում են ձյան առատ տեղումներ ու ցրտեր։

Ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ Կանզասում և Միսուրիի հյուսիս-արևմտյան որոշ շրջաններում ձնաբքի պատճառով ճանապարհները ծածկվել են ձյունով և սառույցով։ Պաշտոնյաները բնակիչներին կոչ են արել խուսափել ճանապարհորդություններից։

Կանզաս Սիթիում վերջին 32 տարվա ընթացքում ամենաուժեղ ձյունն է տեղացել՝ ավելի քան մեկ ոտնաչափ (30-40 սմ): Չնայած փոթորկը դանդաղ շարժվում է դեպի արևելք, իրավիճակը շարունակում է ծանր մնալ Կանզասում և Միսուրիում։

Երկուշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսը պետք է հավաքվի և պաշտոնապես հաստատի Դոնալդ Թրամփի ընտրվելը որպես նախագահ։

Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնը Fox News-ին ասել է, որ եղանակը չի խանգարի օրենսդիրներին կատարել իրենց պարտականությունները։