Միջազգային

Չինաստանում նոր վիրուսի բռնկում է

Չինաստանում նոր վիրուսի բռնկում է՝ մետապնևմովիրուսի (hMPV) բռնկման հետևանքով հիվանդանոցները ծանրաբեռնված, գրում է Daily Mail-ը։

Աղբյուրը  նշում է, որ հիվանդությունն արդեն իսկ զգալի բեռ է ստեղծել տեղի առողջապահական համակարգի վրա։ Հիվանդության հարուցիչը COVID-19-ի և գրիպի նման ախտանիշներ է առաջացնում՝ ախտահարելով թոքերը։

«Չինաստանը ներկայումս գտնվում է բարձր զգոնության մեջ, քանի որ ամբողջ երկրում հայտնվում են նոր վիրուսի մասին, որը համահունչ է COVID-19-ին՝ գրիպի նման ախտանիշներով», - ասվում է հրապարակման մեջ:

Daily Mail-ը նշում է, որ հիվանդներին հիվանդանոցներ են բերում տենդով, հազով, կոկորդի ցավով, ինչպես նաև թուլությամբ և գլխապտույտով։ Միևնույն ժամանակ, Չինաստանում շրջանառվում են այլ շնչառական վիրուսներ, ինչպիսիք են գրիպը A, միկոպլազմային թոքաբորբը և կորոնավիրուսը։

Մասնագետները կոչ են անում իշխանություններին և բնակիչներին ձեռնարկել անձնական նախազգուշական միջոցներ, ներառյալ դիմակների օգտագործումը և ձեռքերի կանոնավոր ախտահանումը՝ վարակի վտանգը նվազեցնելու համար: