Միջազգային

Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիավթարի նախնական զեկույցը կհրապարակվի հունվարի վերջին

Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիավթարի պատճառների մասին նախնական զեկույցը կհրապարակվի հունվարի վերջին, հաղորդում է Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունը։

Թեև հետաքննությունը կարող է տևել մինչև 36 ամիս, սակայն նախատեսվում է այն ավարտել 12 ամսվա ընթացքում՝ մինչև 2025 թվականի վերջ։