Դամասկոսի օդանավակայանը միջազգային չվերթները կվերսկսի հունվարի 7-ից: Այս մասին հայտնել է Սիրիայի քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Ահմադ Ալ Սալիբին։
Հիշեցնենք, որ Սիրիայում դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո երկրում ժամանակավորապես փակվել են օդանավակայանները։
Հավելենք՝ դեկտեմբերի 13-ին Դամասկոսում և Հալեպում վերսկսել են արտասահմանյան ինքնաթիռների թռիչքները միայն հատուկ թույլտվությամբ: