Չինաստանը կարող է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ստիպել հրաժարվել միջուկային զենք օգտագործել Ուկրաինայի դեմ պատերազմի ֆոնին, Financial Times-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պաշտոնաթող պետքարտուղար Անտոնի Բլինքենը:
Պեկինը Մոսկվայի առաջատար դաշնակից է և ֆինանսական աջակցություն է ցույց տալիս 2022 թվականի փետրվարի լայնածավալ ներխուժումից հետո, չնայած Չինաստանը հերքել է Ռուսաստանի ռազմական ջանքերին աջակցելու մեղադրանքները: Չինաստանը կարող է իր ազդեցությունն է գործադրել Ռուսաստանի վրա՝ միջամտելու համար, երբ Պուտինը քննարկում էր միջուկային էսկալացիան, ասել է Բլինքենը FT-ին։
«Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ Չինաստանը Ռուսաստանին ասել է՝ «Մի գնա այնտեղ»»:
Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը «շատ անհանգստացած է», քանի որ կարծես թե Պուտինը քննարկում է միջուկային զենքը:
«Եթե անգամ հավանականությունը 5-ից հասավ 15 տոկոսի, երբ խոսքը վերաբերում է միջուկային զենքին, ոչինչ ավելի լուրջ չէ»,- ասել է նա՝ պնդելով, որ Չինաստանը կարող էր նման կերպ միջամտել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը նախազգուշացրեց Պեկինին, որ Պուտինը ծրագրում է միջուկային զենք արձակել տիեզերք: Միջուկային զենք ունեցող Ռուսաստանի հետ ռազմական գործողությունների սրման վախը եղել է Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ ներկայիս վարչակազմի քաղաքականության շարժիչ գործոնը: