Միջազգային

Բայդենը չի համաձայնել հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա. Axios

Բայդենի թիմը քննարկել Է Իրանի միջուկային օբյեկտներին հնարավոր հարված հասցնելու տարբերակը, սակայն նախագահը համաձայնություն չի տվել։ Այս մասին հաղորդում է Axios-ը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության թիմը նրան ներկայացրել Է Իրանի միջուկային օբյեկտների վրա հնարավոր հարձակման տարբերակները, եթե Թեհրանը մինչև հունվարի 20-ը միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ քայլեր ձեռնարկի, գրում է վկայակոչելով երեք աղբյուր:

Բայդենի հանդիպումը Ազգային անվտանգության թիմի հետ տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ։ Ինչպես պնդում են Axios-ի աղբյուրները, Բայդենը հարվածին համաձայնություն չի տվել։ Անցումային շրջանում իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակումը «հսկայական արկածախնդրություն» կլիներ ԱՄՆ նախագահի կողմից, նշում Է Axios-ը: