Սլովակիայի կառավարությունը դժգոհ է Եվրոպա ռուսական գազի տարանցումը դադարեցնելու Ուկրաինայի որոշումից։ Վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ կքննարկի Սլովակիայում ուկրաինացիների աջակցությունը սահմանափակելու հարցը: Նա նաև կրկնել է այն սպառնալիքը, որ Սլովակիան կարող է ընդհատել Ուկրաինա էլեկտրաէներգիայի մատակարարումը:
Կիևը հրաժարվել է երկարաձգել գազի տարանցման պայմանագիրը ռուսական «Գազպրոմ» - ի հետ, որը շարունակել է գործել նույնիսկ պատերազմի ժամանակ, և որի ժամկետը լրացել է տարեվերջին: Ուկրաինայի հարևան Սլովակիան տուժած երկրներից մեկն է։