Միջազգային

Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները ժամանել են Դամասկոս

Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարներ Ժան Նոել-Բարոն և Աննալենա Բերբոքը ժամանել է են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։

«Դամասկոսում բանակցությունները նպատակ ունեն նպաստել իշխանության խաղաղ փոխանցմանը, որը երաշխավորում է բոլոր սիրիացիների իրավունքները։

Ֆրանսիան և Գերմանիան աջակցում են Սիրիայի ժողովրդին իր ողջ բազմազանությամբ։ Մենք ցանկանում ենք նպաստել Սիրիայում իշխանության խաղաղ անցմանը, որը կծառայի սիրիացիների շահերին և տարածաշրջանային կայունությանը«- հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարն էլ իր հերթին հայտարարել է, որ ժամանակն է, որ Ռուսաստանը լքի Սիրիայում իր ռազմակայանները։