Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ana tili թերթին տված հարցազրույցում անդրադարձել է «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի վթարին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում:
Ըստ Տոկաևի՝ ավիավթարի պատճառները հետաքննելու համար կառավարական հանձնաժողով է ստեղծվել։ Բացի այդ, հրավիրված են 17 միջազգային փորձագետներ, այդ թվում՝ ԻԿԱՕ-ից և ՄԱԿ-ից։
«Սա արդար որոշում էր Բրազիլիա ուղարկելու Բաքվից Գրոզնի չվերթ իրականացնող AZAL ինքնաթիռի «սև արկղը», որը կործանվել էր Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ։ Օդանավնն այնտեղ է պատրաստվել: Վստահ եմ, որ սա միակ ճիշտ որոշումն է քննության օբյեկտիվությունն ու անաչառությունն ապահովելու համար»,- հայտարարել է նա։