Մոլդովայում եվրոն դառնում է փոխարժեքը որոշելու հիմնական արժույթը։ X֊իր միկրոբլոգում գրել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։
Ըստ նրա՝ քանի որ առևտրի ավելի քան 70%-ը իրականացվում է եվրոյով, այս քայլը կամրապնդի Մոլդովայի տնտեսական կապերը Եվրամիության հետ՝ ապահովելով ավելի մեծ կայունություն և կանխատեսելիություն երկրի համար։