Միջազգային

Ռումինիան և Բուլղարիան դարձել են Շենգենյան գոտու լիիրավ անդամներ

2025թ. հունվարի 1-ին Ռումինիան և Բուլղարիան դարձել են Շենգենյան գոտու լիիրավ անդամներ։

Երկու երկրներն էլ Եվրամիության անդամ են 2007 թվականից, իսկ 2024թ. մարտին Շենգենյան գոտի էին ընդգրկվել մասամբ՝ վերացնելով սահմանային ստուգումները նավահանգիստներում և օդանավակայաններում։

1985 թվականին ստեղծված Շենգենյան գոտին այժմ ներառում է 29 երկիր: