Միջազգային

Հարավային Կորեայի նախկին նախագահին կձերբակալեն

Հարավային Կորեայի նախկին նախագահին կձերբակալեն

Սեուլի դատարանը բավարարել է Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Ելին ձերբակալելու միջնորդությունը։ Հիշեցնենք, նա դեկտեմբերի 3-ին փորձել էր երկրում ռազմական դրություն հայտարարել և դրա համար պաշտոնազրկվել։ Նրան մեղադրում են ապստամբության մեջ։

Յուն Սոկ Ելին վերջին երկու շաբաթվա ընթացքում երեք անգամ հրաժարվել է հարցաքննության մասնակցել, և արդյունքում քննիչները նրան ձերբակալելու միջնորդություն են ներկայացրել դատարան։

Յունի փաստաբանը պնդում է, որ սա անօրինական դիմում է։

Քննիչները պետք է ձերբակալեն նախկին նախագահին մինչև հունվարի 6-ը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական