Դեկտեմբերի 30-ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 150 ռուս զինվորական, փոխարենը 150 ռազմագերի է փոխանցվել Ուկրաինայի զինված ուժերին. այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ներկայումս բոլոր ռուս զինվորականները գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն է տրվում կապ հաստատել հարազատների հետ։
Գերությունից ռուս զինվորականների վերադարձի ժամանակ Արաբական Միացյալ Էմիրությունները հումանիտար միջնորդական ջանքեր են գործադրել։