Միջազգային

Մահացել է ԱՄՆ-ի 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը

Մահացել է ԱՄՆ-ի 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը։

Նա պաշտոնավարել է 1977 թվականի հունվար 20-ից մինչև 1981 թվականի հունվար 20-ը։ 

Հիշեցնենք, որ 1976-ին Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվել է նախագահական ընտրություններում՝ հաղթելով հանրապետական Ջերալդ Ֆորդին:

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջիմի Քարթերը մահացել է 100 տարեկանում Ջորջիայում գտնվող իր տանը:

Քարթերը ռազմածովային ուժերի նախկին սպա է, Ջորջիա նահանգի սենատոր և նահանգի նահանգապետ: