Միջազգային

Ադրբեջանը խստացրել է ՌԴ քաղաքացիների՝ երկրում գտնվելու կանոնները

Ադրբեջանը խստացրել է ՌԴ քաղաքացիների՝ երկրում գտնվելու կանոնները։ Այս մասին ասվում է երկրի կառավարության համապատասխան հրամանում։

Ռուսաստանի քաղաքացիների համար Ադրբեջանում առանց վիզայի գտնվելու ժամկետը կկրճատվի մինչև տարեկան 90 օր։ Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հունվարի 1-ից։

Ներկայումս Ռուսաստանի քաղաքացիները կարող են Ադրբեջանում մնալ առանց վիզայի մինչև 90 օր անընդմեջ, որից հետո նրանք հնարավորություն ունեն «վիսարան» անել՝ ցանկացած ժամանակ լքել երկիրը, վերադառնալ և մեկ այլ ժամանակ մնալ այնտեղ։