Միջազգային

Ինձ հետ վերցնում եմ լեգիտիմությունը․ Զուրաբիշվիլին կլքի նախագահի նստավայրը

Ինձ հետ վերցնում եմ լեգիտիմությունը․ Զուրաբիշվիլին կլքի նախագահի նստավայրը

Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ կլքի Աթոնելիի նախագահի իր նստավայրը։

«Ես հեռանում եմ այստեղից և ինձ հետ վերցնում եմ լեգիտիմությունը», - ասել է Զուրաբիշվիլին ճեպազրույցի ժամանակ։

Նա նշել է, որ կհեռանա նախագահի նստավայրից Կավելաշվիլիի երդմնակալությունից հետո։

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի շենքում այս պահին ընթանում է Վրաստանի 6-րդ նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական