Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր խոսել է ռուսական կողմին ուղղված իրենց պահանջների մասին։ Ըստ Ալիևի՝ առաջին հերթին ռուսական կողմը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից․
մեղավորները պետք է պատժվեն, պատասխանատվության ենթարկվեն։
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պետք է փոխհատուցում վճարվի պետությանը, տուժած ուղեւորներին և անձնակազմի անդամներին։
«Այստեղ ոչ մի արտառոց պահանջ կամ խնդիր չկա, այն հիմնված է միջազգային փորձի և մարդկային նորմալ վարքագծի սկզբունքների վրա»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Նշենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ալիևի հետ հեռախոսազրույցում ներողություն էր խնդրել ավիավթարի կապակցությամբ։