Վրաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել կորեացի ժողովրդին՝ Հարավային Կորեայում ավիավթարի կապակցությամբ։
«Վրաստանը համերաշխություն է հայտնում Հարավային Կորեային և կիսում է Կորեայի ժողովրդի վիշտը այս դժվարին պահին»,- գրել է Իրակլի Կոբախիձեն X սոցիալական ցանցում։
Ավիավթարի հետեւանքով զոհվել է 179 մարդ, երկուսը փրկվել են։ Սա Հարավային Կորեայի պատմության մեջ ամենամահաբեր ավիավթարն էր։ Իշխանությունները մեկ շաբաթ համազգային սուգ են հայտարարել։