Միջազգային

Հարավային Կորեայում ինքնաթիռ է կործանվել

Հարավային Կորեայում ինքնաթիռ է կործանվել

Հարավային Կորեայի Ջոլանամ-դո նահանգի Մուան օդանավակայանում ինքնաթիռ է կործանվել։ Ինքնաթիռում եղել է 175 ուղեւոր և անձնակազմի 6 անդամ։

Yonhap գործակալությունը հայտնում է, որ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բախվել ցանկապատին։

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ վթարի հետևանքով զոհվել է 179 մարդ, ողջ են մնացել միայն երկուսը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական