Միջազգային

ՌԴ-ն հայտարարել է Սիրիայում ռուսական ռազմաբազաների դեմ հնարավոր հարձակման մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայությունից հայտարարել են, որ ԱՄՆ և Միացյալ Թագավորության հետախուզական ծառայությունները ահաբեկչական հարձակումներ են նախապատրաստում Սիրիայում ռուսական ռազմաբազաների վրա, գրում է Ria.ru-ն։

«Վաշինգտոնն ու Լոնդոնը ահաբեկչություններ են նախապատրաստում Սիրիայում ռուսական ռազմաբազաների դեմ»,- հաղորդում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն։