Միջազգային

Ադրբեջանը փոփոխություններ կկատարի ՌԴ քաղաքացիների համար կեցության կանոններում

Ադրբեջանը փոփոխություններ կկատարի ՌԴ քաղաքացիների համար կեցության կանոններում

Բաքուն փոփոխություններ կկատարի Ադրբեջանում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում։ Այդ մասին հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։

Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր կեցության մասին ընդունված նոր կանոններին՝ Ադրբեջանի ԱԳՆ-ից նշել են․

«Ռուսական կողմի ներդրած նոր կանոնները և երկրում գտնվելու տեւողության պահանջների խստացումը դիտարկվում են առաջին հերթին մեր քաղաքացիների իրավունքների համատեքստում։ Ադրբեջանական կողմը թե՛ արտաքին քաղաքականության, թե՛ ժամանակավոր կեցության ու միգրացիայի հարցերում առաջնորդվելու է հավասարության և փոխադարձության սկզբունքներով։

Այդ կապակցությամբ առաջիկա օրերին նախատեսվում է փոփոխություններ կատարել Ադրբեջանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ժամանակավոր գտնվելու ժամկետի կանոններում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական