Միջազգային

«Ուկրաինան 500 տոննա ալյուր է ուղարկել Սիրիային». Զելենսկի

«Ուկրաինան 500 տոննա ալյուր է ուղարկել Սիրիային». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «Հացահատիկ Ուկրաինայից» ծրագրի շրջանակներում 500 տոննա ալյուր է ուղարկվել Սիրիային։

Նախագահի խոսքով՝ սպասվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում ալյուր կստանա 33․250 ընտանիք կամ 167 հզ․ մարդ:

«Յուրաքանչյուր փաթեթ կշռում է 15 կիլոգրամ և կարող է 1 ամիս կերակրել 5 հոգուց բաղկացած ընտանիքին։ Սիրիային և նրա ժողովրդին մաղթում ենք անվտանգություն, կայունություն և վերականգնում: Մենք գիտենք դրա իրական արժեքը», - պարզաբանել է ուկարինացի պաշտոնյան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական