Միջազգային

Պատժամիջոցների տակ է հայտնվել «Վրացական երազանքի» ավելի քան 150 ներկայացուցիչ

Պատժամիջոցների տակ է հայտնվել «Վրացական երազանքի» ավելի քան 150 ներկայացուցիչ

Արևմտյան պատժամիջոցների տակ են հայտնվել «Վրացական երազանքի» ավելի քան 150 ներկայացուցիչ և նրանց հետ կապված անձինք. ներկայացրել է Transparency International Georgia կազմակերպությունը:

Հրապարակայնորեն նշվել է 45 անուն, մնացածի վրա տարածվում են վիզային սահմանափակումները, որոնք մտցվել են առանց հասցեատերերի նշման։

Պատժամիջոցների ցուցակներում ընդգրկված են Վրաստանի կառավարության և խորհրդարանի անդամներ, բարձրաստիճան ուժայիններ, «Վրացական երազանքի» անդամներ և համախոհներ, դատավորներ, մունիցիպալ ղեկավարներ, գործարարներ, ինչպես նաև այդ անձանց հարազատները:

Սահմանափակումները մտցվել են 2023-2024 թվականներին՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Ուկրաինայի կողմից։ Վիզայի սահմանափակումների հետ մեկտեղ (աղյուսակում նշված է դեղինով), դրանք նաև տնտեսական և ֆինանսական միջոցառումներ են նախատեսում (նշված է կարմիրով):

Սահմանափակումների պատճառը խաղաղ ցուցարարների նկատմամբ դաժան ճնշումն է եղել, ժողովրդավարության խարխլումը, Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի խոչընդոտումը, Վրաստանում ռուսական շահերի առաջխաղացումը, ընտրությունների կեղծումը, կոռուպցիան, քարոզչությունը և վրաց ժողովրդի կամքին հակազդելը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական