Ղազախստանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով ավիաաղետի հետաքննության ընթացքը։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել է, որ իր հանձնարարությամբ անմիջապես ստեղծվել է հատուկ հանձնաժողով՝ ինքնաթիռի կործանումը հետաքննելու համար։ Նա նաև տեղեկացրել է, որ Embraer ընկերության ներկայացուցիչներն արդեն ժամանել են Ղազախստան և ակտիվորեն մասնակցում են հետաքննությանը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նախաքննության ընթացքի շուրջ և վստահություն հայտնել, որ ընթացող հետաքննության արդյունքում աղետի պատճառները ամբողջությամբ կուսումնասիրվեն։
Հատկանշական է, որ այս հեռախոսազրույցը տեղի է ունենում «Ռոսավիացիայի» տնօրեն Դմիտրի Յադրովի ասուլիսից հետո, որը հայտարարել է, որ օդաչուն ինքն է որոշում կայացրել թռչել դեպի Ակտանու՝ անտեսելով այլ առաջարկները։