Միջազգային

Հարավային Կորեայում իմփիչմենթի են ենթարկել նախագահի պաշտոնակատարին

Հարավային Կորեայի խորհրդարանում մեծամասնությունը կողմ է քվեարկել նախագահի պաշտոնակատար Հան Դակ Սուին իմփիչմենթի ենթարկելու օգտին։

«Ես հարգում եմ խորհրդարանի որոշումը և հետագա քաոսից ու անորոշությունից խուսափելու համար կկասեցնեմ իմ պարտականությունները՝ համաձայն համապատասխան օրենքների», - ասել է Սուն։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 14-ին Հարավային Կորեայում խորհրդարանը իմպիչմենտի ենթարկեց նախագահ Յուն Սուկ Յոլին՝ քվեարկելով նրան ծառայողական պարտականություններից հեռացնելու օգտին, որից հետո վարչապետ Հան Դակ Սուն դարձավ նախագահի պաշտոնակատար։