92 տարեկանում մահացել է Հնդկաստանի նախկին վարչապետ Մանմոհան Սինգհը:
Նա գտնվել է Դելիի հիվանդանոցում՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով:
Մանմոհան Սինգհը համարվում է լիբերալ տնտեսական բարեփոխումների հեղինակը, որոնք թույլ տվեցին Հնդկաստանին դառնալ ամենաարագ զարգացող երկրների շարքում: 1990-ականների սկզբին երկիրը մոտ էր սնանկությանը, սակայն Սինգհը իջեցրեց հարկերը, մասնավորեցրեց պետական ընկերությունները և օտարերկրյա ներդրողներ հրավիրեց:
Այս ամենը վերակենդանացրեց տնտեսությունը, խթանեց արդյունաբերական արտադրության աճը և զսպեց ինֆլյացիան: Հնդկաստանում տնտեսական աճը մնում է կայուն բարձր, սկսած 1990-ականներից: