Միջազգային

Սիրիայում Ասադին հարող ուժերը սպանել են ՆԳՆ 14 ներկայացուցչի

Սիրիական Տարտուսում փոխհրաձգություն է տեղի ունեցել նոր իշխանության ներկայացուցիչների և Ասադին հարող զինյալների միջև․ հաղորդում է Reuters-ը։

Գործակալությունը գրում է, որ զինյալների կողմից կազմակերպված դարանակալման հետևանքով զոհվել է ՆԳՆ 14 ներկայացուցիչ, ևս 10-ը վիրավորվել են: Հաղորդվում է, որ մարտերը տեղի են ունեցել դեկտեմբերի 24-ին:

Համացանցում նաև տեսանյութ է հայտնվել, որում նոր իշխանության ուժայինները գրոհում են գրոհայինների դեմ: