Ադրբեջանում ձերբակալվել է A խումբը ներկայացնող ակումբի միանգամից 8 ֆուտբոլիստ:
«Մինգեչաուր» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին ձերբակալել են թիմի ներքին ժողովի ժամանակ: Նրանց կասկածում են պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ։
Ժողովի նախօրեին պաշտոնանկ է արվել ակումբի գլխավոր մարզիչ Ադահիմ Նիֆտալիևը:
Հետաքննության արդյունքներով ձերբակալվածները կարող են ավելանալ։
Ակումբը 11 տուրից հետո զբաղեցնում է առաջին խմբի մրցաշարային աղյուսակի վերջին՝ տասներորդ հորիզոնականը: