Միջազգային

Գերմանիայի նախագահը ցրել է խորհրդարանը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը դեկտեմբերի 27-ին ցրել է երկրի խորհրդարանի ստորին պալատը։ Խորհրդարանի արտահերթ ընտրությունները կկայանան 2025 թվականի փետրվարի 23-ին։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 16-ին Բունդեսթագը անվստահություն էր հայտնել կանցլեր Օլաֆ Շոլցին՝ 394 պատգամավոր հրաժարվել էր վստահության քվե տալ կանցլերին։