Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կինը՝ Ասմա Ասադը, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Բրիտանական The Telegraph թերթի տվյալներով՝ 49-ամյա կնոջ մոտ ախտորոշվել է սուր միելոիդ լեյկեմիայի ագրեսիվ ձև:
Բժիշկները, ինչպես պնդում են լրագրողները, նրա ողջ մնալու հնարավորությունները գնահատում են 50-50։ Այժմ Ասման մեկուսացված է, որպեսզի խուսափի վարակներից, որոնք կարող են վատթարացնել նրա վիճակը։
2023 թվականի մայիսից հայտնի է, որ Ասման տառապում է նախկինում ռեմիսիայի մեջ գտնվող հիվանդության կրկնությունից։ Նրա հայրը՝ հայտնի սրտաբան Ֆավազ Ահրասը, խնամում է նրան Մոսկվայում, որտեղ ընտանիքը տեղափոխվել է Սիրիայում ռեժիմի անկումից հետո։ Մինչ այդ կինը բուժում էր ստանում Արաբական Միացյալ Էմիրություններում։