Միջազգային

Բաքուն մերժել է Ռուսաստանի և Ղազախստանի հետաքննության առաջարկը

Բաքու-Գրոզնի ինքնաթիռի ավիավթարից հետո Ռուսաստանն ու Ղազախստանն առաջարկել են Բաքվին, որ միջադեպը հետաքննվի ԱՊՀ միջազգային ավիացիոն կոմիտեի կողմից:

Ադրբեջանը հրաժարվել է այդ առաջարկից:

Պաշտոնական Բաքուն միջադեպի հետաքննություն է պահանջում Embraer փորձագետների և մասնագետների միջազգային խմբի կողմից:

Ադրբեջանը կարծում է, որ «սև արկղի» վերծանումը ևս պետք է իրականացնի այդ խումբը։

Նշենք, որ վթարի հետևանքով զոհվել է 38 մարդ, փրկվել է 29-ը: