Միջազգային

Ղազախական ավիաընկերությունը դադարեցնում է չվերթները Եկատերինբուրգ

Ղազախական «Qazaq Air» ավիաընկերությունը անվտանգության նկատառումներով դադարեցրել է Աստանա-Եկատերինբուրգ չվերթները: Այս մասին ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ։

««Qazaq Air» ավիաընկերությունը դեկտեմբերի 28-ից 2025թ․ հունվարի 27-ն ստիպված է ժամանակավորապես դադարեցնել ավիաչվերթների իրականացումը Աստանա - Եկատերինբուրգ երթուղով։ Չվերթների դադարեցումն իրականացվել է ուղևորների և անձնակազմի անդամների անվտանգությունն ապահովելու համար՝ դեպի Ռուսաստան թռիչքների ռիսկերի շարունակական գնահատման արդյունքում», - նշված է տեքստում։

«Ավիաընկերությունը կշարունակի չվերթներ իրականացնել դեպի Օմսկ և Նովոսիբիրսկ, որոնք ներկայումս շարունակում են համապատասխանել «Qazaq Air»-ի ռիսկերի գնահատման չափանիշներին։ Դեպի Եկատերինբուրգ ավիաչվերթների վերսկսումը կիրականացվի ռիսկերի կրկնակի գնահատման արդյունքում», - նշվում է հայտարարության մեջ։