Միջազգային

Գերեվարվել է առաջին հյուսիսկորեացի զինվորը

Հարավային Կորեայի հետախուզությունը հաստատել է հյուսիսկորեացի առաջին զինվորականի գերեվարման մասին տեղեկությունները։ Այս մասին հաղորդում է Yonhap News-ը։

«Բարեկամ երկրի հետախուզական ծառայության հետ տեղեկատվության փոխանակման շնորհիվ մենք հաստատում ենք վիրավոր հյուսիսկորեացի զինվորի գերեվարման փաստն ու մտադիր ենք մանրակրկիտ ուսումնասիրել իրավիճակի հետագա զարգացումը», - ասված է հայտարարության մեջ: