Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը․ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մեր միավորումը հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը և շարունակում է դինամիկ զարգանալ», - ասել է նա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:
Նրա խոսքով՝ նիստի շրջանակներում կքննարկվեն խորհրդի կողմից հաստատման համար պատրաստված մի շարք նոր կարևոր որոշումներ, որոնք ուղղված են ամենատարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացմանը: